Աշխատանք
Գնումների կազմակերպման բաժնի մասնագետ
13 Փտր, 2024
Ցանցային ադմինիտրատոր
02 Նմբ, 2023
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գնումների կազմակերպման բաժնի մասնագետի, որը կիրականացնի Ընկերության գնումների կազմակերպման հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, կկազմի գնման ընթացակարգի արձանագրություններ և պայմանագրեր, կհրապարակի գնումների ընթացակարգերի հրավերները և այլն:
Աշխատանքային գործառույթներ՝
- Իրականացնում է Ընկերության գնումների կազմակերպման ընթացակարգերի հանձնաժողովների քարտուղարի լիազորությունները,
- Պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար,
- Իրականացնում է գնումների պլանի համակարգման, փոփոխման և հրապարակման աշխատանքները՝ թղթային և www.armeps.am/ppcm/ eaction կայքի միջոցով,
- Կազմում և պատվիրատուին է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրությունը, պայմանագիրը,
- Կազմում է գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ծանուցում է մրցույթի
արդյունքների մասին, հավաքագրում է հաղթող մասնակցից պահանջվող փաստաթղթերը և ապահովում դրանց արխիվացումը,
- www.gnumner.am կայքում հրապարակման է ուղարկում գնումների ընթացակարգերի հրավերները, արձանագրությունները և օրենքով սահմանված այլ փաստաթղթեր,
- Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին,
- Մշակում է մրցույթների վերաբերյալ պայմանագրեր,
-
Պաշտոնի շրջանակում անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է այլ աշխատանքներ:
Պահանջվող կրթություն՝
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, իրավաբանության և/կամ այլ համապատասխան ոլորտում,
- Գնումների համակարգողի որակավորումը պարտադիր է,
- ՀՀ Գնումների մասին օրենսդրության գերազանց իմացություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ գնումների կազմակերպման ոլորտում,
- Քննադատական և վերլուծական մտածողություն,
- Armeps համակարգի գերազանց իմացություն,
- Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարման ունակություն,
- Պարբերական վերապատրաստումները գնումների կազմակերպման ոլորտում ցանկալի են:
Դիմելու ընթացակարգ
Դիմել հնարավոր է ռեզյումեն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, վերնագրում նշելով՝ «Գնումների կազմակերպման բաժնի մասնագետ»: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:
Աշխատանքի նկարագրություն՝
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում համակարգչային ցանցի ադմինիստրատորի, որը կիրականացնի Ընկերության համակարգչային ցանցի նախագծման, փոփոխման և բարելավման աշխատանքներ և կապահովի համակարգչային տեխնիկայի և ցանցի անխափան աշխատանքը: Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերում սովորող անձինք:
Աշխատանքային գործառույթներ՝
- Համակարգիչներում տեղադրել օպերացիոն համակարգեր, ծրագրեր, իրականացնել ընթացիկ սպասարկում, թարմացումներ, տրամադրել ՏՏ աջակցություն և խորհրդատվություն աշխատողներին, կատարել ֆորմատավորում
- Վերացնել սարքասրահների, մոնտաժային և եթերային համակարգիչների անսարքությունները
- Լուծել համակարգիչների ֆիզիկական ու ծրագրային խնդիրները, կատարել ընթացիկ սպասարկում
- Նախագծել, ստեղծել, սպասարկել, փոփոխել և բարելավել Ընկերության համակարգչային ցանցը
- Ապահովել համակարգիչների և ցանցի հակավիրուսային համակարգերի աշխատանքը և թարմացումները
- Բացել և փակել էլեկտրոնային փոստի հաշիվներ, իրականացնել ընթացիկ սպասարկում
- Կատարել պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքներ
Մասնագիտական հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից մասնագիտությամբ,
- 1 տարվա համապատասխան փորձը ցանկալի է,
- 24-ժամյա հերթափոխային գրաֆիկով աշխատելու կարողություն,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնված գիտելիքներ,
- Միջանձնային հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վերլուծական հմտություններ,
- Թիմի հետ աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում, ինչպես նաև սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Օպերացիոն համակարգերի, «System Images, backup and restore»-ների հետ աշխատելու ունակություն, «File System»-ների իմացություն,
- Active Directory, TCP/IP, DNS, DHCP, WLAN իմացություն,
- Microsoft Windows 7/10 օպերացիոն համակարգերով աշխատելու կարողություն,
- Համակարգերին և ծրագրերին առնչվող միջադեպերի բացահայտման հմտություն,
- Համակարգիչների ֆիզիկական կառուցվածքի իմացություն, ցանցային կոմուտացիայի հիմնական իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
Դիմելու ընթացակարգ
Դիմել հնարավոր է ռեզյումեն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, վերնագրում նշելով՝ «ցանցային ադմինիստրատոր»: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: