Big picture

Փակ վարագույր

Հաղորդաշարի հիմքում թատերագիտական զրույցներ են: Նպատակն է քննել ու քննարկել թատրոնի և անհատի, թատրոնի և հասարակության հարաբերությունները հանրամատչելի եղանակով:
Թատերագիտական վերլուծություններն արվում են պատմական և արդիական օրինակների հիման վրա՝ տարաբնույթ իլյուստրատիվ նյութերով՝ Գրականության ու արվեստի թանգարանի ցուցասրահից:
Հաղորդաշարի հաղորդավարն է Հենրիկ Հովհաննիսյանը:
 
Հենրիկ Հովհաննիսյան

Հաղորդավար`

Հենրիկ Հովհաննիսյան

Ծնվել է 1936-ին։
1958-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
1958-1961 թթ. աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավար:
1961-1964 թթ. եղել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ:
1965-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Մարտիրոս Մնակյան. կյանքը և բեմական գործունեությունը»  թեմայով:
1965-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, իսկ 1972-ին ատեստավորվել է՝ որպես ավագ գիտաշխատող:
1973-ից Հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ է:
1973-1974 թթ. աշխատել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար:
1976-ից ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
1979-ին ՀՍՍՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով:
1980-ին ԽՍՍՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ВАК) ստացել է արվեստագիտության դոկտորի դիպլոմ:
1987-ին ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում ատեստավորվել է՝ որպես առաջատար գիտական աշխատող:
1990-1991 թթ. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահն էր:
1991-ին ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գլխավոր մասնագետն էր:
1992-ից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ է:
1995-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի նախագահն է:
2001-ից ՀՀ Նախագահի հրամանով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
2003-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) ստացել է պրոֆեսորի կոչում:
2003-ին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
2004-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Թատրոնի բաժնի վարիչն է:
2006-ին ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ:
2008-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2011-ին ՀՀ Նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական:
2011-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I կարգի մեդալով:
2014-15 թթ. Հանրային հեռուստաընկերության եթերում վարում էր «Արվեստն արվեստի համար» հեղինակային հաղորդաշարը,
2016-ից՝ «Փակ վարագույր» հաղորդաշարը
Հեղինակել է գիտական և հանրագիտարանային հոդվածներ, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում: Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ: Թատրոնի և գրականության մասին մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ 

Անոնսներ