Big picture

Չակերտներ

Չակերտներ, որոնք դեռևս չեն բացվել, հարցեր, որոնք դեռ չեն ստացել պատասխաններ. Արթուր Բախտամյանի հեղինակային հաղորդումը կբացի բոլոր չակերտները ու կստանա պատասխաններ՝ բացահայտելով հյուրին նաև այն կողմերից, որոնք մինչ այդ փակ էին:
Ի՞նչ են նախընտրում կարդալ և դիտել, ինչի՞ց են զզվում և ինչի՞ց՝ ոչ, ի՞նչ վախեր ունեն և ի՞նչ չիրականացված ցանկություններ, ինչպիսի՞ն է հայի՝ նրանց բնութագիրն ու ի՞նչ է այսօր պակասում Հայաստանին: Այս և շատ այլ հարցեր կգտնեն իրենց հասցեատերերին և դուրս կգան չակերտներից:
 
Արթուր Բախտամյան

Հաղորդավար`

Արթուր Բախտամյան

Ծնվել է 1963-ին:
1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` ստանալով դերասանի և հեռուստաժուռնալիստի որակավորում:
1989-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում որպես խմբագիր, այնուհետև՝ կինոծրագրերի բաժնի վարիչ:
1990-ին Հանրային հեռուստատեսությունում վարում էր «Կինոճեպընթաց» շարքը:
1991-1993 թթ. Ղարաբաղյան հակամարտության տարիներին որպես ԱՄՆ-ի «Հորիզոն» հեռուստատեսության թղթակից ռեպորտաժներ էր պատրաստում ռազմաճակատի թեժ կետերից:
1996-99 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազկոմիտեի անդամ էր:
1999-ին առաջին «ՀայFM 105.5» անկախ ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավարն էր, «ՌադիոԲուրգ» ռադիոկայանի համահիմնադիրն ու տնօրենը:
1999-ին Ազգային հեռուստատեսությունում հեղինակում էր «Կեսգիշերային ճեպընթաց» հաղորդաշարը։
2004-ին «Հինգերորդ անիվ» հաղորդաշարի հեղինակն էր նույն հեռուստաալիքում։
2006-ին ստացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում:
2006-ից դասավանդում է Հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում և Երևանի կինոյի ու թատրոնի ինստիտուտում:
2007-ին «Խաչփողան», «Աքլորականչ» հաղորդաշարի հեղինակն էր։
2009-ին վարում էր «Մենք հայ ենք» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության եթերում։
2011-ին նույն հեռուստաընկերության «Հայոց հարց» բանավեճային ծրագրի հեղինակն էր, որի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության ամենամյա «Ազդարար» մրցանակին:
2013-ին Հանրային հեռուստաընկերության «Բախման կետ» հաղորդման հեղինակը և վարողն էր:
2014-ից Հանրային հեռուստաընկերության եթերում վարում է «Չակերտներ» հաղորդաշարը:
Որպես պրոդյուսեր և ռեժիսոր իրականացրել է մի շարք կինոնախագծեր:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, Հեռուստատեսային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի անդամ, Հայաստանի վաստակավոր լրագրող:

Անոնսներ