Big picture

Հայն ու Հայաստանը

Հեռուստաֆիլմեր ու հեռուստառեպորտաժներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է հային՝ իր կենցաղով, ապրելու ու ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Տիգրան Դանիելյանը առաջինի հեռուստադիտողին է ներկայացնում Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում ապրող ՀԱՅԻՆ:
Մարդկային պատմություններ, յուրահատուկ նկարահանումներ ու փաստեր, որոնց մասին գիտեն քչերը:
Տիգրան Դանիելյան

Հաղորդավար`

Տիգրան Դանիելյան

Ծնվել է 1991-ին:
2004-ին աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունում:
2005-2008 թթ. «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությոնում աշխատել է որպես «Մենք ենք» ծրագրի լրագրող-հաղորդավար:
2005-ին Վրաստանում մասնակցել է «Ինտերնյուս» կազմակերպության լրագրողական դասընթացներին:
2008 -2009 թթ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում աշխատել է որպես «Երկրի առավոտը» ծրագրի լրագրող:
2008-2010 թթ. «ՆյուՄեգ» ամսագրիր թղթակիցն էր:
2009-2014 թթ. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի օրագրի հեղինակն էր:
2007-ին լրագրողական դասընթացներ է անցել «Հարավային Կովկասը Եվրոպայի մի մաս» ծրագրի շրջանակներում:
2008-2013 թթ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում աշխատում էր որպես «Հայլուր» լրատվական ծառայության լրագրող:
2008-ին մասնակցել է «Մասս մեդիայի դերը երիտասարդության շրջանում» լրագրողական դասընթացին Լիտվայում:
2009-ին «Հարավային Կովկասը՝ Եվրոպայի մաս» ծրագրի շրջանակներում մասնակցել է լրագրության դասընթացներին Ավստրիայում:
2009-2012 թթ. եղել է «Մանկական եվրատեսիլի» մամուլի քարտուղարը:
2010-2012 թթ. համագործակցել է  ֆրանսիական FRANCE 24 հեռուստաընկերությոն հետ:
2010-ին մասնակցել է CFI կազմակեպության կազմակերպած լրագրողական դասընթացին Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
2012-ին մասնակցել է BBC-ի «Մեդիան շարժման մեջ» ծրագրին:  
2013-ին կոնֆլիկտոլոգիայի դասընթացներ է անցել Բարսելոնայում:  
2014-ից Հանրային հեռուստաընկերության հատուկ հեռուստանախագծերի բաժնի ավագ խմբագիրն է։ 
Մինչև 2015 թ․ «Բարդ երկուշաբթի» հաղորդման հեղինակը և վարողն էր:
2016-ից վարում է «Հայն ու Հայաստանը» հեռուստանախագիծը։

Անոնսներ