Big picture

Համի որակ

«Համի որակ» հաղորդման հիմնական նպատակն է պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը, ինչպես նաև պահպանման եղանակները: Այն վարում է Առաջին ալիքի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Հաղորդման ընթացքում մթերքը անցնում է լաբորատոր հետազոտություն և փորձագիտական զննություն: Հաղորդաշարի ընթացում Ռուսաստանում հայտնի խոհարար, խոհարարական հաղորդաշարերի վարող և շոուների ժյուրիի անդամ Գայանե Բրեիովան ներկայացնում է հեղինակային, ինչպես նաև տարբեր ժողովուրդների ազգային կերակրատեսակներ: 
«Համի որակ»-ի թիմում է նաև հայտնի սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Նրա խիստ հայացքից չեն վրիպում փորձաքննության ենթարկվող մթերքների վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները:
Ծրագրի շրջանակներում հեռուստադիտողներին ներկայացվում են նաև մի շարք օգտակար խորհուրդներ տվյալ մթերքի պահպանման և օգտագործման մասին, իսկ փորձագետները ուղղորդում են սպառողներին, թե տվյալ մթերքը գնելիս ինչին է պետք հատկապես ուշադրություն դարձնել:
Հաղորդումն իրականացվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:
Էրիկ Անթառանյան

Հաղորդավար`

Էրիկ Անթառանյան

Անոնսներ