Big picture

Գուշակիր մեղեդին

Առաջին ալիքի հեռուստադիտողները հնարավորություն ունեն մասը կազմելու «Գուշակիր մեղեդին» ժամանացային նախագծի, ստուգելու իրենց երաժշտական գիտելիքները և հետեւելու հայտնի երգիչների, դերասանների, հասարակական գործիչների խաղին:Սիրելի ու գուցե երբեմն մոռացված մեղեդիները լիցքավորում են դրական ու ջերմացնող էներգիայով: 

Հեռուստանախագծի հաղորդավարն է Ավետ Բարսեղյանը:

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար`

Ավետ Բարսեղյան

Ծնվել է 1980-ին:
2001-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը:
2001-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում, զուգահեռաբար աշխատել «TV 5» հեռուստաընկերությունում եւ վարել «Բոնուս» ինտելեկտուալ հաղորդումը:
2003-ից աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, վարել առավոտյան «Առաջին ծրագիր», «Կռունկ», «Թեժ տասնյակ» հաղորդաշարերը:
2004-ից աշխատում է Հանրային ռադիոյում որպես «Խելք խելքի» ինտելեկտուալ վիկտորինայի հեղինակ եւ վարող:
2009-10 թթ. «Շանթ» հեռուստաընկերության եթերում վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Բարի լույս», «Հայ սուպերսթար» նախագծերը:
2010-11 թթ. «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի գիշեր, հայեր», «Բարի լույս» հաղորդումները:
2011-ին վարել է «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթը:
2011-ին վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն, որտեղ վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «X Ֆակտոր», «Իմ անունն է», «Ուլտրամութ» հաղորդումները, նաեւ «Հայ սուպերսթար» նախագծում եղել ժյուրիի անդամ:
2003-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004-ին՝ «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար», արժանացել նաեւ «Լավագույն ռադիոհաղորդում» մրցանակի:
2014-ին Հանրային հեռուստաընկերության եթերում վարել է «Համեղ մենամարտ» ծրագիրը:
Խոսքերի հեղինակ է հայ էստրադայի երգիչների երգերի, որոնք տարբեր տարիներին դարձել են լավագույն հիթեր:

Անոնսներ