Big picture
  • Շբթ.
    10:30

Առավոտ լուսո

Ամեն առավոտ մեր լուսավոր տաղավարից ձեզ կողջունեն «Առավոտ լուսոյի» նոր, անչափ դրական ու հետաքրքիր հաղորդավարները։ «Առավոտ լուսոն» ուշադրության կենտրոնում է պահում բոլոր կարևոր իրադարձությունները մեր երկրում և նրա սահմաններից դուրս։ Տաղավարում կհյուրընկալվեն ամենատարբեր ոլորտների յուրօրինակ մարդիկ։ Իսկ մեր լրագրողները կներկայացնեն ուսուցողական տեսանյութեր զանազան թեմաների վերաբերյալ՝ արվեստ, նորաձևություն, սպորտ, առողջապահություն, ՏՏ ոլորտ, ճանաչողական տեսանյութեր Հայաստանի մարզերի և այնտեղ ապրող մարդկանց մասին։ 

Հավատարիմ մնալով «Հանրայինը՝ հանրության համար» սկզբունքին՝ Առաջին ալիքը հնարավորություն է տալիս հետաքրքիր և նորարար նախագծեր ունեցող անհատներին, կազմակերպություններին հյուրընկալվել «Առավոտ լուսո» վարկանշային հաղորդմանը: Ձեր տվյալները կարող եք լրացնել այստեղ. «Առավոտ լուսո»-ի թիմը կդիտարկի ստացված հայտերը և համապատասխանության դեպքում կապ կհաստատի ձեզ հետ:

Անոնսներ